Սերժ Սարգսյանը վարչապետի թեկնածուի ընտրություն կատարել է. նա կլինի «բոլորի կողմից ընդունված անձ». «Հրապարակ»
«Հրապարակը» գրում է. Հանրապետականի ԳՄ նիստը երեկ տևել է ընդամենը 10-15 րոպե։ Սերժ Սարգսյանը մտնելով ներս, դիմել է Շարմազանովին. «Էդո, ի՞նչ կա»։ Վերջինս արագ-արագ ներկայացրել է չորս ուժերի ներկայացրած հրաժարականի ծրագրերը, ՍԴ որոշումն ու նրա անդամ Թոխյանի՝ մի քանի ժամում մի քանի կարծիք փոխելը և այլ մանրամասներ։
Երբ ավարտել է ՀՀ նախագահն ասել է. «Շատ չերկարացնեմ՝ էս է. վարչապետն այսօր եկել է ինձ մոտ, խնդրել է ընդունեմ իր հրաժարականը, ընդունել եմ»։ ԳՄ անդամները, այդ թվում՝ Հովիկ Աբրահամյանը, անսպասելիությունից քարացել են՝ ոչ ոք չի սպասել նման զարգացում և չեն համարձակվել որևէ բան ասել։
Նիստն արագ ավարտվել է, սակայն նիստից հետո Սերժ Սարգսյանն առանձին-առանձին ընդունել է ԳՄ անդամներին, երկար լսել նրանց կարծիքները, թե ում են տեսնում վարչապետի աթոռին։ Բայց բոլորը տպավորություն են ունեցել, որ նա իր ընտրությունն արդեն կատարել է, ուղղակի խոսեցրել է իրենց։ ԳՄ անդամները շեշտել են, որ «լավ կլինի նախագահին նվիրված անձ լինի»։ Սերժ Սարգսյանն ավելացրել է. «Բոլորի կողմից ընդունված անձ»։
Կարդացեք «Հրապարակի» այսօրվա համարում։



