Իսրայելն ու Պաղեստինը վերսկսել են ուղիղ բանակցությունները
![](https://168.am/wp-content/uploads/2014/04/israel_palestine_260713.jpg)
The Jerusalem Post թերթի փոխանցմամբ՝ Իսրայելն ու Պաղեստինը վերսկսել են ուղիղ բանակցությունները՝ կարգավորելու համար բազմամյա հակամարտությունը: Երուսաղեմում տեղի է ունեցել գլխավոր բանագնացների՝ Ցիպի Լիվնիի ու Սաիբ Արիքաթի հանդիպումը:
Դա անցկացվել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարտին Ինդիկի նախաձեռնությամբ ու միջնորդությամբ: Գիշերային հանդիպման կոնկրետ արդյունքների մասին ոչինչ չի հաղորդվել: Պաղեստինա-իսրայելական ուղիղ բանակցությունները մեկնարկել են նախորդ տարվա հուլիսին: