Թիվ 1 հարցը «Հրաշալիների» օրակարգում. «Ժամանակ»
«Ժամանակը» գրում է.
Երեկ կայացավ ոչ իշխանական քառյակի՝ ՀԱԿ-ի, ՀՅԴ-ր, ԲՀԿ-ի ու «ժառանգության» հերթական նիստը, որի մասին այս անգամ զեկուցեց Աժ ԲՀԿ–ական պատգամավոր Ստեփան Մարգարյանը՝ հայտարարելով, որ այս նիստում քննարկվել է 4 ուժերի առաջնորդների հանդիպման հարցը։ Նա ասաց, թե որևէ խանգարող հանգամանք չկա, որ իրենց առաջնորդները հանդիպեն։ Պարզապես քննարկվում է հանդիպման օրվա նպատակահարմարության հարցը։ «ժամանակի» հարցին, թե այդ ի՞նչ օր պետք է լինի, որ նպատակահարմար լինի նման հանդիպման համար, Ստեփան Մարգարյանը պատասխանեց, որ գուցե տնտեսական ծրագրի քննարկման ավարտից հետո և ապրիլի 28-30-ը տեղի ունենալիք շուրջօրյա հանրահավաքների նախաշեմին դա հարմար լինի։
Մանրամասները՝ «Ժամանակի» այսօրվա համարում։