Հետխորհրդային երկրների օլիգարխները չափազանց ակտիվ են Լոնդոնի անշարժ գույքի շուկայում. The Telegraph

Բրիտանական The Telegraph թերթի փոխանցմամբ` Ադրբեջանի, Ղազախստանի ու Վրաստանի օլիգարխները 2 տարում Լոնդոնում գնել են բազմաթիվ նորաձև բնակարաններ` դրանց համար վճարելով 2 միլիարդ ֆունտ սթեռլինգ (մոտ 3 միլիարդ դոլար):

Ընդգծվում է, որ ուկրաինացի մեծահարուստները նույնպես մեծ ակտիվություն են ցուցաբերում Լոնդոնի անշարժ գույքի ոլորտում և անգամ կարողացել են այդ ցուցանիշով գերազանցել ռուս օլիգարխներին` դառնալով Լոնդոնում անշարժ գույք գնող հետխորհրդային բլոկի առաջատարը:

Լոնդոնում ուկրաինացիների այդ ակտիվությունը կապված է Ուկրաինայի վերջին իրադարձությունների հետ: Հետխորհրդային երկրների օլիգարխները հիմնականում անշարժ գույք են ձեռք բերում Լոնդոնի այն շրջաններում, ուր տների գինը կազմում է 15-60 միլիոն դոլար:

Տեսանյութեր

Լրահոս