Ձյան տեղումներից տուժել են ծաղկած ծառերը

Մարտի 30-31 տեղացած ձյան եւ կարկուտի պատճառով Արցախի հարթավայրային շրջաններում տուժել են ծաղկած ծառերը:

Ինչպես Karabakh-open.info– ին հայտնել է Հադրութիշրջվարչակազմի գյուղատնտեսության , և հողաշինարարության և հողօգտագործման բաժնի վարիչ Աբրիկ Մարտիրոսյանը , շրջանում 35-40 հա. պտղատու այգիներ ցրտահարման վտանգի տակ են, բերքը հավանաբար ամբողջությամբ ոչնչացված է: Շրջվարչակազմերի գյուղբաժինների աշխատակիցների հավաստմամբ աշնանացանը ձյան տեղումներից չի տուժել, վնաս հասցվել է միայն ծաղկած ծառերին։

Շուշիի գյուղբաժնի պետ Դավիթ Նարիմանյանի կարծիքով, եթե ձյանը հաջորդի սառնամանիքը Շուշիի շրջանում կտուժեն միայն կարտոֆիլի ցանքատարածությունները, քանի որ մրգատու ծառերը դեռեւս չեն ծաղկել, բացի հոնենուց։ Հանրապետությունում համատարած ձյան շերտի միջին բարձ րությունը կազմել է 10-15 սմ:

ԼՂՀ հիդրոօդերևութաբանների տվյալներով վաղը հանրապետության տարածքում կլինի առանց տեղումների եղանակ: Գիշերը սպասվում է 0-ից ցածր ջերմաստիճան` -4 -8: Ցերեկային ջերմաստիճանը կլինի 3-8 աստիճան տաք:

 

 

Տեսանյութեր

Լրահոս