Ինչպե՞ս կռահի մարդը՝ դա զրպարտանք է, թե դատողական գնահատական

«Մեդիամաքս» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանը շնորհակալություն հայտնեց «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի՝ հայտնի «ֆեյքերի» նախագծի հեղինակներին բազմաթիվ խնդրանքներից հետո օրինագծից երկու վիճելի կետ հանելու համար, որոնք վերաբերում էին բուն «ֆեյքերին»՝ անհայտ օգտատերերին, որովհետև դա իսկապես կարող էր լուրջ խնդիրներ առաջացնել լրատվամիջոցների համար, ովքեր բարեխղճորեն կատարում են իրենց առաքելությունը:

Դ. Ալավերդյանն ասաց, թե իրենք մի խումբ լրագրողներով գտնվում էին Էստոնիայում, խոսել Դելֆիի են գլխավոր խմբագրի հետ, ով իրենց ասել է, թե մեծ հուսեր ունեն, որ Եվրոպական դատարանի նիստում որոշումը կբեկանվի:

«Այդ է պատճառը, որ բազմաթիվ լրատվամիջոցներ, նաև Article 19 խոշորագույն կազմակերպությունը միացել են Դելֆիի պաշտպանությանը, որովհետև համարում են, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը ոտնահարում է ԶԼՄ-ների ազատ գործունեությունը: Հույս կա, որ կարող են բեկանել նախորդ ատյանի որոշումները»,- նշեց նա:

Դավիթ Ալավերդյանը մի քանի հարց բարձրացրեց՝ հորդորելով օրենքի հեղինակներին պատասխանել այդ հարցերին:

«Ինչպե՞ս է ծանուցվելու կայքի պատասխանատուներին, եթե բազմաթիվ կայքերում չկան կոնտակտներ, էլէտրոնային հասցե, ինչպե՞ս պետք է կռահի մարդը՝ դա զրպարտանք է, դատողական գնահատկան է, թե վիրավորանք, Ինչպե՞ս պետք է պահանջել հեռացնել գրառումը՝ գրավո՞ր, թե՞ բանավոր, ինչպե՞ս իմանանք, որ մեյլ գրողը կամ զանգողը հենց այն անձն է, ում վիրավորել են: Ինչ են լինելու այն կայքերի պարագայում, որոնք չեն գործում am դոմենում, բայց գործում են հայկական լրատվական դաշտում»,- հարցրեց խմբագիրը:

Նա մտահոգություն հայտնեց, որ հայկական կայքերից շատերը am դոմենից կտեղափոխվեն այլ գոտի:

Տեսանյութեր

Լրահոս