Երևանում ավազակային հարձակման է ենթարկվել ԱՄՆ-ի քաղաքացի, Հայ կամավորների միության ռեժիսորը. shamshyan com
shamshyan com-ի փոխանցմամբ` ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում մարտի 29-ին Երևանում տեղի ունեցած ավազակային հարձակման փաստով:
Կեսգիշերին 24-ամյա Ալեքս Իգիթբաշյանը Օրբելի Եղբայրներ փողոցից նստում է տաքսի, որպեսզի ուղևորվի իր ուզած վայրը: Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մոտ 2 անհայտ անձինք դանակի սպառնալիքի տակ նրանից հափշտակում են նրա մոտ եղած ողջ գումարը և բանկային քարտերը:
Ա. Իգիթբաշյանը ԱՄՆ-ի քաղաքացի է և ժամանավորապես բնակվում է Երևան քաղաքի Կողբացի փողոցի 4 շենքում: Նա Հայ կամավորների միության ռեժիսորն է:
Մանրամասներն`այստեղ