Իսկ ինչ է որոշել Սերժ Սարգսյանը. «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է. Իշխանությունը պարտադիր կուտակայինի համար միջանկյալ լուծում է փնտրում, և դա նկատելի է նաև իշխանության, մասնավորապես՝ կառավարության զիջողական կեցվածքից։ Վարչապետի երկխոսության կոչից հետո երեկ էլ Հովիկ Աբրահամյանն է հայտարարել, թե, ամենայն հավանականությամբ, օրենքում փոփոխություն կլինի։ Երեկ խորհրդարանի կուլիսներում խոսվում էր, որ կառավարությունը ցանկանում է որպես հարկ ձևակերպել պարտադիր կուտակային վճարները։ Ըստ շրջանառվող տեղեկությունների, կառավարությունը պատրաստել է օրենքի պահուստային տարբերակ, և եթե Սահմանադրական դատարանը որոշի հակասահմանադրական ճանաչել պարտադիր բաղադրիչի կիրառման նորմը, քանի որ, ըստ Սահմանադրության, պարտադիր են միայն հարկերն ու տուրքերը, ապա գործադիրն Ազգային ժողով կուղարկի օրենքի փոփոխված տարբերակը՝ վճարները ձևակերպելով որպես հարկ։

Մանրամասները՝ «Հրապարակի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս