«АвтоВАЗ»-ը բարձրացնում է Lada-ի բոլոր մոդելների գները
Ռուսական ավտոարտադրող «АвтоВАЗ» ընկերությունը մարտի 25-ից բարձրացնում է Lada-ի բոլոր մոդելների մանրածախ գները: Ընդհանուր առմամբ, թանկացում կլինի 2,8%-ի չափով, հաղորդում է «Газету.Ru»-ն:
Նշվում է, որ գների փոփոխությունը վերաբերում է միայն 2014 թ. արտադրության ավտոմեքենաներին: Գնային քաղաքականությունը հաշվի կառնի առանձին մոդելների պահանջարկը: Մասնավորապես, Lada Kalina-ի գինը կբարձրանա 1,7%-ով` սկսելով 330,5 հազար ռուբլուց, իսկ, օրինակ, Lada Granta-ի գինը կաճի 3,6%-ով եւ կսկսվի 289 հազար ռուբլուց: Իսկ ահա Lada 4х4 –ի գինը կբարձրանա 2,7%-ով` սկսելով 364,5 հազար ռուբլուց: