Դոլարն էժանացել է
Այսօր՝ մարտի 20-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 414.38 դրամ։ Բորսայական նախորդ նստաշրջանի համեմատ դոլարը զգալիորեն էժանացել է՝ 0,27%-ով ։ Բորսայում վաճառվել է ընդհանուր առմամբ 5 միլիոն 300 հազար դոլար։ Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքի միջին գինը կազմում է 413.5 դրամ, վաճառքինը՝ 416.5 դրամ։