Բաժիններ՝

Հայ ըմբիշները արծաթե մեդալներ են նվաճել մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունում

Գասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը արծաթե մեդալներ են նվաճել Լաս Վեգասում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունում։ Տեղեկությունը հայտնում են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։

72 կգ քաշային Տերտերյանը եզրափակիչում զիջել է ղազախ մրցակցին, իսկ 82 կգ քաշային Պետրոսյանը՝ իրանցի ըմբիշին։

Մեկ այլ հայ մարզիկ՝ 77 կգ քաշային Սամվել Տերտերյանը, բրոնզե մեդալի համար կպայքարի Եվրոպայի գործող չեմպիոն հունգարացի Լևանտե Լևայի հետ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031