Ուկրաինայում hակամարտության բռնկման պատճառներից մեկը Ջո Բայդենի՝ ՌԴ-ի դեմ ուղղված հայտարարություններն էին. Թրամփ
Ուկրաինայում հակամարտության բռնկման պատճառներից մեկը Ջո Բայդենի՝ ՌԴ-ի դեմ ուղղված հայտարարություններն էին: Այս մասին ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Այս պատերազմը չպետք է լիներ։ Եթե նախագահը ես լինեի, եթե այդ ընտրություններում կեղծիքներ չլինեին, Ուկրաինայի և Ռուսաստանի պատերազմը չէր լինի», – ասել է ԱՄՆ նախագահը։

