Ղրիմը ՌԴ-ի կազմում ընդունելու մասին որոշումը համապատասխանում է միջազգային իրավունքին. Լավրով
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ղրիմը Ռուսաստանի կազմում ընդունելու մասին որոշումը համապատասխանում է միջազգային իրավունքին: Այս մասին ՌԴ Պետդումայում այսօր հայտարարել է արտգործնախարար Սերգեյ Լավրովը.
«Ղրիմի հանրապետությունը Ռուսաստանի Դաշնության կազմում ընդունելու մասին որոշումը հենված է այս տարվա մարտի 16-ի հանրաքվեի ժամանակ Ղրիմի բազմազգ ժողովրդի ազատ կամարտահայտման վրա: Այդ որոշումը համապատասխանում է միջազգային իրավունքին՝ ներառյալ ՄԱԿ-ի կանոնադրությունում ամրագրված ժողովուրդների ինքնորոշման իրավունքը»: