Բաժիններ՝

Հարսնացուները հարսանիքից հետո գիրանում են. հետազոտություն

Ավստրալացի մասնագետները հարցումներ են անցկացրել ավելի քան 100 հարսնացուների շրջանում` պարզելու նրանց քաշի հետ կապված փոփոխությունները հարսանիքից առաջ եւ հետո, hաղորդում է naked-science-ը:

Պարզվել է, որ հարցվածների կեսին հաջողվել է նիհարել հանդիսավոր արարողությունից մի քանի ամիս առաջ: Մյուս մասը պահպանել է քաշը եւ անգամ մեկ-երկու կիլոգրամով ավելացել: Ընդհանուր առմամբ, հարսնացուների միջին քաշը հիմնականում նույնն է մնացել:

Ըստ մասնագետների` զարմանալին այն է, որ գրեթե բոլոր հարսնացուները հարսանիքից վեց ամիս անց  գիրացել են միջինը երկու կիլոգրամով:  Ընդ որում, այն դեպքերում, երբ նրանց հորդորել են նիհարել, նրանք ավելի շատ են գիրացել:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս