Վոլոդյա Բադալյան. Իշխանափոխության համար նախադրյալներ չկան

168.am-ի հետ զրույցում` պատասխանելով հարցին, թե ի՞նչ արդյունք կտա ոչ իշխանական կուսակցությունների հանդիպումները ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վոլոդյա Բադալյանն ասաց, թե չգիտի, ապա հորդորեց դիմել այդ կուսակցություններին:

Հարցին, թե չե՞ք վախենում, որ ոչ իշխանական ուժերի քայլերը, պարբերական հանդիպումները, ի վերջո, կարող են իշխանափոխության հասնել, նա պատասխանեց. «Իսկ ի՞նչ կա վախենալու կամ չվախենալու, հիմա իշխանությունն աշխատում է, երկիրը նորմալ է»:

Մեր դիտարկմանը, թե ոչ իշխանական ուժերն այդպես չեն կարծում, նրանք հայտարարում են, որ երկիրը ծանր վիճակում է, նա այսպես արձագանքեց. «Իրենք ասում են, ես էլ հակառակն եմ ասում»:

Իսկ հարցին, թե համաձայն չե՞ք ՀԱԿ կուսակցության առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը, որ իշխանափոխության համար բոլոր նախադրյալներն առկա են, Վոլոդյա Բադալյանը պատասխանեց. «Դա ինքն է ասել, ես ի՞նչ կապ ունեմ: Ինձ թվում է, որ նախադրյալներ չկան»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս