Բաժիններ՝

Լևոն Մարտիրոսյան. «Գովազդի մասին» օրենքի փոփոխությունների նպատակները միանգամայն բարի են. tert.am

Ազգային ժողովում «Գովազդի մասին» և «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերի քննարկման ժամանակ, ըստ tert.am-ի՝ այսօր հարակից զեկուցող «Հանրապետական» խմբակցության անդամ Լևոն Մարտիրոսյանը նշել է, թե որքան էլ ներկայացված օրենսդրական փոփոխությունները հակասական տպավորություն թողնեն, որոշ պատգամավորների մոտ կասկածներ կամ հետին մտքեր առաջացնեն, իրենց նպատակները միանգամայն բարի են։

«Մեր՝ նախաձեռնողների նպատակները միանգամայն բարի են։ Մենք փորձել ենք լուծումներ գտնել այն իրավիճակների համար, որում գտնվում է մեր հեռուստաընկերությունը։ Հիմնական նպատակը, ինչպես նշել է հիմնական զեկուցող պարոն Ֆարմանյանը, այն է, որպեսզի աջակցենք մեր հեռուստաընկերություններին, լրացուցիչ ֆինանսական միջոցներ ստանալու և սեփական ֆինանսական ինքնաբավությունը որոշակի առումով ապահովելու համար, այլ նպատակ մենք չունենք»,- հայտարարել է Մարտիրոսյանը։

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս