Համաշխարհային բանկը պատրաստ է այս տարի Ուկրաինային հատկացնել 3 միլիարդ դոլար
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Համաշխարհային բանկը պատրաստ է ընթացիկ տարում Ուկրաինային հատկացնել 3 միլիարդ դոլար, որպեսզի Ուկրաինան կարողանա իրականացնել բարեփոխումներ ու ենթակառուցվածքային նախագծեր:
Այս մասին նշված է Համաշխարհային բանկի տարածած հաղորդագրությունում: Դրանում ընդգծվում է, որ Ուկրաինայի տնտեսությունը բախվել է տնտեսական մի շարք լուրջ մարտահրավերների, որոնք կարճաժամկետ հեռանկարում պահանջում են արտակարգ գործողություններ, ինչպես նաև երկարաժամկետ բարեփոխումներ:
Վարկի տրամադրման պայմանների մասին ոչինչ չի հաղորդվում: