Մանվել Գրիգորյան. Եթե խոսելու համար են բռնել, ուրեմն՝ ամոթ իրանցը

Այսօր ԵԿՄ 10-րդ համագումարի ավարտից հետո ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի կալանավորմանը պատասխանեց. «Եթե Վոլոդիային բռնել են իրա խոսալու համար, ուրեմն՝ ամոթ իրանցը»:

Բայց միևնույն ժամանակ ԵԿՄ վարչության նախագահը հիշեց մի դեպք, երբ Մուշեղ Սաղաթելյանը կալանավայրերի վարչության պետ էր և գաղութներից մեկում մատուռ էր բացում, իրենց հրավիրել էր մասնակցելու բացմանը: Նա ասաց, որ երբ ինքը ներս է մտել, բոլոր կողմերից իրեն դիմել են՝ «Կամանդիր, կամանդիր», և ինքը հասկացել է, որ կալանավայրերում գտնվողների կեսը արցախյան ազատամարտի մասնակիցներ են, ովքեր տարբեր պատճառներով հայտնվել են ազատազրկման վայրերում:

Գրիգորյանը հիշեց, որ պատերազմի ժամանակ էլ տարբեր մարդիկ, թաքնվելով իրավապահ մարմինների հետապնդումներից, գնում էին ռազմաճակատ և նրանցից շատերը զոհվել են պատերազմական գործողությունների ժամանակ: «Գաղութն էլ ա մեզ համար, մեր բոլորիս համար»,- ընդհանրացրեց Մանվել Գրիգորյանը:

Իսկ այն հարցին թե ինչպես է վերաբերվում ԵԿՄ վարչության նախկին անդամ Սասուն Միքայելյանի գործունեությանը, ով փորձում է ազատամարտիկների նոր միություն ստեղծել,  ասաց. «25 տարի է սարքում է, տեղ չհասա՞վ»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս