Բաժիններ՝

Բաքվում տեղի է ունեցել Ադրբեջանի ու Վրաստանի նախագահների հանդիպումը

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր Բաքվում տեղի է ունեցել Ադրբեջանի ու Վրաստանի նախագահներ Իլհամ Ալիևի ու Գեորգի Մարգվելաշվիլիի հանդիպումը: Հանդիպումը նախ անցկացվել է «տետ-ա-տետ» ձևաչափով, ապա՝ ընդլայնված կազմով:

Հանդիպման ժամանակ նախագահները գոհունակություն են հայտնել տարբեր ոլորտներում Վրաստանի ու Ադրբեջանի միջև երկկողմ հարաբերությունների հաջող զարգացման կապակցությամբ: Նրանք վստահություն են հայտնել, որ երկու երկրների միջև կապերը հետագայում էլ ավելի զարգացում են ապրելու:

Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են նաև փոխադարձ հետաքրքրության կենտրոնում ընկած մի շարք հարցեր: Մարգվելաշվիլիի երկօրյա ադրբեջանական այցը մեկնարկել է այսօր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս