Բաժիններ՝

Իրանը մոտ ժամանակներս ուղեծիր կարձակի սեփական արտադրության երեք նոր արբանյակ

Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը մոտ ժամանակներս ուղեծիր կարձակի սեփական արտադրության երեք նոր արբանյակ: Այս մասին հայտարարել է Իրանի տիեզերական գործակալության ղեկավարի տեղակալ Համիդ Ֆազելին:

Վերջինիս խոսքերով՝ «Շարիֆ Սատ», «Ֆաջր» և «Թադբիր» արբանյակները պատրաստ են գործարկման: Նա հավելել է, որ այդ արբանյակներից մեկն ամենայն հավանականության ուղեծիր կարձակվի մինչև ընթացիկ տարեվերջ (ավարտվում է մարտի 20-ին):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս