«Սիրիական Քրդստանի» երկրորդ շրջանն է հայտարարել ինքնավարության մասին
Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ՝ Սիրիայի հյուսիսում բնակվող քրդերը Ջիզրեից հետո այս անգամ ինքնավարություն են հռչակել Քոբանիում: Ակնկալվում է, որ Ռոժավայի (Սիրիական Քրդստան) երրորդ կանտոն (շրջան) Աֆրինն իր ինքնավարության մասին կհայտարարի վաղը:
Նշվում է, որ Ջիզրե կանտոնն իր ինքնավարության մասին հռչակել էր մոտ մեկ շաբաթ առաջ: Երեկ առավոտյան այդ նպատակով հավաքվել է Քոբանի կանտոնի մեջլիսը, որի ժամանակ էլ հայտարարվել է ինքնավարության մասին:
Մեջլիսի ղեկավար Էնվեր Միսլիմը խորհրդարանին է ներկայացրել նախարարների անունները, որոնց հաստատել է խորհրդարանը: Ապա Միսլիմը, նրա երկու տեղակալները և 22 նախարարները երդում են տվել:
Ակնկալվում է, որ Թուրքիայի սահմանի երկայնքով Ռոժավայի երրորդ շրջանը վաղը կհայտարարի իր ինքնավարության մասին, ինչը տեղի է ունենում «Ժնև 2» կոնֆերանսի ընթացքում: