Երկիրը կյանքի համար անպիտան կդառնա 1,5 մլրդ տարի հետո. գիտնականներ

Երկիրը  չափազանց տաք եւ կյանքի համար անպիտան կարող է դառնալ ոչ թե 650 միլիոն, այլ 1,5 միլիարդ տարի անց:

Կոլորադոյի համալսարանի մասնագետները, մթնոլորտի եւ տիեզերքի հետազոտական աշխատանքների իրականացումից հետո, եկել են այն եզրահանգման, որ Երկիր մոլորակը կյանքի համար պիտանի կլինի առնվազն եւս  1,5 միլիարդ տարի, որից հետո մարդկությունն ստիպված կլինի լքել մոլորակը` չափազանց բարձր ջերմաստիճանի պատճառով:

Գիտնականների խումբը Երկրի վրա բնության երեւույթները խթանող 3D-մոդել է ստեղծել, որը թույլ է տվել որոշել, թե Արեգակի ջերմաստիճանի բարձրացմանն ինչպես են արձագանքելու Երկրի մթնոլորտն ու հիդրոսֆերան:

Հիմնվելով վիճակագրական տվյալների վրա, որոնք վարվում են 1980 թ-ից, գիտնականները հաշվարկել են, որ Արեգակի ջերմաստիճանը 1 %-ով կբարձրանա յուրաքանչյուր 110 մլն տարվա ընթացքում: Այդպիսով, ջերմաստիճանի կրիտիկական ցուցանիշը կգրանցվի միայն  1,5  միլիարդ տարի անց.  այդ ժամանակ ջերմաստիճանը կհասնի 0-ից բարձր 40 աստիճան ցելսիուսի` ներկայիս 15  աստիճանի դիմաց:

 

Տեսանյութեր

Լրահոս