ՀՀ և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ հիշատակվել է Հայոց Ցեղասպանության 100-ամյակը

ՀՀ արտաքին գործերի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ հիշատակվել է Հայոց Ցեղասպանության 100-ամյակը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Ավելին նախարարը չփոխանցեց` ասելով. «Այսքանը կարող եմ ասել»: Էդվարդ Նալբանդյանը շեշտեց, որ Թուրքիայի դիրքորոշումը հայ-թուրքական հարաբերությունների հարցում մինչ այսօր չի փոխել: «Նա (նկատի ունի Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուին – Տ.Մ.) եկել էր ու կրկնում էր այն, ինչ ասել էր ինձ 3-4 տարի առաջ, ինչի պատճառով կասեցվեց գործընթացը: Եվ ես իրեն ասեցի՝ ես 4 տարի առաջ ասել եմ քեզ նույնը, և դու հիմա վերադարձել ես ու կրկնում ես դա՝ ձևացնելով, որ ուզում ես ևս 3-4  տարի կամ ավելի կորցնել: Մենք կսպասենք, երբ Թուրքիան պատրաստ կլինի առանց նախապայմանների կարգավորել իր հարաբերությունները Հայաստանի հետ»,- ընդգծեց նա:

 

Տեսանյութեր

Լրահոս