Բաժիններ՝

Բաշար Ասադն ահաբեկիչների գործողությունները համեմատել է Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածների հետ

Syrian Radio & TV-ի փոխանցմամբ՝ France-Presse լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հիշատակել է նաև մոտ 100 տարի առաջ Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանությունը:

Ասադին հարցրել են, թե Սիրիական հակամարտության գրեթե երեք տարում որն է եղել ամենաբարդ իրավիճակը, որը հաղթահարել է նա: Ի պատասխան՝ Ասադը հայտարարել է, որ պարտադիր չէ, որ դա լինի կոնկրետ իրավիճակ, ավելի շուտ դա տարրերի խումբ է. «Կան մի շարք բաներ, որոնց հետ դժվար է հաշտվել, որոնցից առաջինն ահաբեկչությունն է:

Ահաբեկիչների վայրենության ու անմարդկայնության աստիճանը հասել է նրան, որ մեզ հիշեցնում է ավելի քան 500 տարի առաջ Եվրոպայում տեղի ունեցած իրադարձությունները:

Առավել նոր ժամանակաշրջանում դրանք մեզ հիշեցնում են օսմանյան թուրքերի կողմից իրականացված հայերի զանգվածային սպանությունները, երբ նրանք 1.5 միլիոն հայի ու կես միլիոն ուղղափառ ասորու սպանեցին թուրքական տարածքում ու Սիրիայում»:

Ասադը դժվարընկալելի մյուս ասպեկտների թվում նշել է արևմտյան չինովնիկների անտարբերության աստիճանը տարածաշրջանի դեպքերի նկատմամբ և նավթադոլարների (Կատար, Սաուդյան Արաբիա) ազդեցության աստիճանը միջազգային արենայում դերերի փոփոխման վրա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս