Օնիկ Գասպարյանին հարվածելը 44-օրյայի աղետի պատասխանատվությունը բանակի վրա դնել է և Փաշինյանին մաքրել. Արման Գրիգորյան

Քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր Արման Գրիգորյանը գրել է․

«Օնիկ Գասպարյանը տաղանդավոր սպա է, պատասխանատվության մեծ զգացում ունեցող պետական այր, ազնիվ մարդ, ինչպես նաև իմ ընկերը։ Արամ Գաբրելյանովը անհայտ ծագումով ինչ-որ անհասկանալի սրիկա է։ Չգիտեմ ինչու, նրա` տարիներ առաջ ասած ինչ-որ հիմարություն են հիշել նորից ֆեյսբուքահայերը ու ինտենսիվորեն տարածում են։

Ես կոչ եմ անում հատկապես «մերոնց» էդ տխմարությունը տարածելուց ու դրան աջակցելուց ձեռնպահ մնալ։ Եթե ձեզ թվում է, թե Օնիկին հարվածելը նաև Նիկոլին հարվածել է նշնանակում, որովհետև Նիկոլի շնորհիվ մեզ պատուհասած պատերազմի ժամանակ նա էր Գլխավոր Շտաբի պետը, ուրեմն իրականությունը ձեզ գլխի վրա շուռ տված է պատկերանում։

Օնիկին հարվածելու ամբողջ իմաստը էդ աղետի պատասխանատվությունը բանակի ու ռազմական ղեկավարության վրա դնելն է և Փաշինյանին էդ պատասխանատվությունից մաքրելը։ Ուրիշ պատճառ Օնիկին սևացնելու փորձերը չունեն։ Ակամա մասնակից մի դարձեք էդ կեղտոտ գործին։»

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031