Դոլարի միջին փոխարժեքը՝ 406.5 դրամ
Այսօր՝ հունվարի 20-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 406.50 դրամ դրամ։ Ուրբաթ օրվա համեմատ դոլարն աննշան չափով՝ 0.07%-ով կամ 0.28 դրամով թանկացել է։ Բորսայում վաճառվել է ընդհանուր առմամբ 4 միլիոն 600 հազար դոլար։ Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքի միջին գինը կազմում է 405 դրամ, վաճառքինը՝ 408 դրամ: