Բաժիններ՝

Կթանկանա՞ արդյոք պանիրը

2013թ-ի վերջին արձանագրված կաթի թանկացումը սպասելի էր, բայց եթե 2014 թ-ին կիթը շուտ չսկսվի, հնարավոր է՝ կրկին թանկացում լինի: Նման տեսակետ 168.am-ի հետ զրույցում հայտնեց Պանրագործների ասոցիացիայի տնօրեն Արմեն Գիգոյանը:

«Դժվար է ասել, պետք է հիշենք նաև, որ գները վատ բնավորություն ունեն՝ բարձրանում ու չեն իջնում: Եթե կիթը մայիսից սկսվի, գները չեն նվազի և նախկին մակարդակին չեն հասնի: Ամեն դեպքում, այսպես թե այնպես, մենք չենք ունենա կաթի նախկին գինը: Եթե անցած տարվա նման սուղ տարի լինի, կիթը ուշ սկսվի, շուտ վերջանա, ապա բարձր գները կմնան նույն մակարդակին և վերջնականապես կհաստատվեն որպես այդպիսին»,- ասաց Ա.Գիգոյանը՝ հավելելով, որ պանրի արժեքի հիմնական ձևավորողը կաթն է և, պարզ է, թե գնային ինչ փոփոխություններ կլինեն պանրի գծով:

Ըստ նրա՝ անցած տարվա կաթի գների բարձրացումը պանրի վրա կերևա փետրվարին: Ա.Գիգոյանի խոսքով՝ անցած տարի կաթը քիչ էր, և պաշարները, բնականաբար, սակավ են, ու այս տարի կգա մի պահ, որ եթե կիթը շուտ չսկսվի, հանրապետությունում գործ կունենանք պանրի դեֆիցիտի և սպեկուլյացիայի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս