Բաժիններ՝

Սոցիալական պաշտպանության ոլորտում 3 գերակա ուղղություններն՝ ըստ նախարարի (տեսանյութ)

2014 թվականին սոցիալական պաշտպանության ոլորտում 3 գերակա ուղղություններ են նախատեսված: Ինչպես այսօր լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրեց, աշխատանքի և սոցիալական զբաղվածության նախարար Արտեմ Ասատրյանը, զբաղվածության նոր մոդել է ներդրվելու, այս տարի 1 տասնյակից ավելի զբաղվածության ծրագրեր են իրականացվելու, շարունակվելու է ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրումը, նաև ներդրվելու է հաշմանդամության սահմանման նոր մոդելը:

«Իհարկե, կան ռիսկեր, և ցանկացած նոր ծրագիր իրականացնելիս պետք է ռիսկերի կառավարման ծրագիր ունենալ»,- ասաց Ա.Ասատրյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս