Բաժիններ՝

Թուրքական ռազմական պատվիրակությունը ժամանել է Բաքու

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բաքու է ժամանել Թուրքիայի զինված ուժերի բարձրաստիճան սպաների պատվիրակությունը: Այն գլխավորում է Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբի Լոգիստիկայի վարչության պետ, գեներալ-գնդապետ Աթիլա Գյուլենը:

Թուրքական ռազմական պատվիրակությունն իր երկօրյա այցի ընթացքում հանդիպումներ է ունենալու Ադրբեջանի զինված ուժերի կառույցներում: Հանդիպումները կրում են ճանաչողական բնույթ: Թուրքական պատվիրակությունն արդեն իսկ այցելել է Ադրբեջանի ՊՆ:

Նշվում է, որ այդօրինակ ճանաչողական այցեր կատարվում են ամեն տարի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս