Բաժիններ՝

Հրդեհ՝ Արմավիր քաղաքում. կա մեկ զոհ

Հունվարի 5-ին, ժամը 11.01-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Հայրենյանց փողոցի թիվ 32 տանը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ամբողջությամբ այրվել է 1963թ. ծնված Ս. Ա.-ին պատկանող տունը (40 քմ): Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.02-ին: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը տեղի ուժերով տանից դուրս է բերվել Ս.Ա.-ի դին:

Արտակարգ իրավիճակների նախարարություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս