Բաժիններ՝

Շվեդները մտադիր են տնային կենդանիների մտքերը վերծանող սարքեր ստեղծել

Շվեդական կրեատիվ ստուդիաներից մեկը որոշել է ամրապնդել տերերի եւ տնային կենդանիների միջեւ կապը: Նրանք  աշխատում են «No More Woof» կոչվող սարքի վրա,  որը պետք է տնային կենդանիների «մտքերը» վերածի մարդկային լեզվի: Ըստ հեղինակների` առայժմ գաջետը հնարավորություն ունի կենդանիների մտքերը փոխանցել միայն անգլերենով:

Սարքը հիշեցնում է ականջակալի եւ դնչկալի միջինը եւ ամրացվում է կենդանու գլխին: Առայժմ սարքի հիշողության մեջ ծրագրավորված են հիմնական զգացմունքները` ուրախություն, զարմանք, քաղց, որոնք եւ փոխանցվում են  գաջետի միջոցով` «Էյ, ես քաղցած եմ» կամ «Բարեւ, դու ով ես» եւ այլ արտահայտություններով:

«No More Woof»-ը ներկայումս գտնվում է մշակման փուլում: Հեղինակները համոզված են, որ նոր դիվայսին մեծ ապագա է սպասվում: Ակնկալվում է, որ այն վաճառքի կհանվի 2014թ. գարնանը եւ կարժենա մոտ 65 դոլար:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս