Վիետնամի վարչապետն ընդունել է ՀՀ դեսպան Ռաիսա Վարդանյանին
Դեկտեմբերի 25-ին Վիետնամում ՀՀ դեսպան Ռաիսա Վարդանյանին ընդունել է ՎՍՀ վարչապետ Նգույեն Տան Զունգին:
Բարձր գնահատելով երկու երկրների միջև հաստատված, փոխադարձ շահերի վրա հիմնված ավանդական բարեկամական հարաբերությունները՝ Վիետնամի վարչապետը և ՀՀ դեսպանը ընդգծել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության հետագա խորացման կարևորությունը:
ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից 168.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են տնտեսական, կրթական, մշակութային, տուրիզմի և մի շարք այլ ոլորտներում երկկողմ հարաբերությունների խորացմանը և իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանն առնչվող հարցեր: Կողմերը մտքեր են փոխանակել միջկառավարական հանձնաժողովի և առևտրային համատեղ պալատի ստեղծման վերաբերյալ, ինչպես նաև երկուստեք կարևորել են ուսանողների, գիտնականների, ուսուցիչների փոխանակման երբեմնի ավանդույթի վերականգնումը: