Բաժիններ՝

«Մուսուլման եղբայրներ» շարժումը Եգիպտոսում պաշտոնապես ճանաչվել է որպես ահաբեկչական կազմակերպություն

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եգիպտոսի կառավարությունը երեկ պաշտոնապես ահաբեկչական կազմակերպություն է ճանաչել «Մուսուլման եղբայրներ» ասոցիացիան: Նախարարների կաբինետի տարածած հայտարարությունում նշված է, որ այդպիսի որոշումը հենված է Քրեական օրենսգրքի վրա՝ դրանից բխող բոլոր հետևանքներով հանդերձ:

Այսուհետ «Մուսուլման եղբայրներ» շարժումը ու դրա միջազգային ցանցը ճանաչվում են որպես ահաբեկչական կառույց թե՛ երկրի ներսում, թե՛ երկրի սահմաններից դուրս: Այժմ Եգիպտոսի կառավարությունն իրավասու է համապատասխան միջոցներ ձեռնարկել բոլոր նրանց նկատմամբ, ովքեր որևէ կերպ կապված են այդ կազմակերպության հետ:

Նրան հարելը, ֆինանսավորելը, նրա օգտին քարոզչություն կատարելն այսուհետ կդիտարկվի որպես հանցագործություն՝ ահաբեկչության հոդվածով: Բացի այդ, շարժման բոլոր ակտիվիստներին արգելվել է անցկացնել հանրահավաքներ ու բողոքի ակցիաներ: Եգիպտոսի կառավարությունը մտադիր է իր այդ որոշման մասին իրազեկել արաբական երկրներին:

Եգիպտոսի իշխանությունները նման քայլի գնացին այն բանից, ինչ դեկտեմբերի 23-ի գիշերը մահապարտ ահաբեկիչը ավտոմեքենա պայթեցրեց Մանսուր քաղաքի ոստիկանության շտաբ-բնակարանի մոտ, ինչի հետևանքով զոհվեց 17 մարդ, ևս 135-ը վիրավորվեց: Դրանից հետո Եգիպտոսում հայտարարվեց եռօրյա սուգ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս