Թունավորում մայրաքաղաքում
Դեկտեմբերի 24-ին, ժամը 16.29-ին տեղեկատվություն է ստացվել, որ 14.20-ին թունավորման նախանշաններով «Սրբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ է տեղափոխվել Այգեստան 11-րդ փողոցի թիվ 199 տան բնակիչ Ս. Բ.-ն, ում առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։