Բաժիններ՝

Ռուսաստանում ամուսնանալիս նորապսակները պետք է նշեն ազգությունը

Ռուսաստանի արդարադատության նախարարությունը փոփոխություններ է կատարել ամուսնության գրանցմանը վերաբերող իրավական ակտերում. ՔԱԿԳ-երում գրանցվելիս երիտասարդ զույգերը պետք է նշեն նաեւ իրենց ազգային պատկանելության մասին, հաղորդում է «Газета.Ru»-ն:

Նոր փոփոխությունների համաձայն` 2014թ. ապրիլի 1-ից  հարսն ու փեսան արդեն պետք է ներկայացնեն տվյալներ ազգության, կրթության, ընդհանուր երեխաների մասին: Նույն տեղեկատվությունը նրանք պետք է տրամադրեն ամուսնալուծվելու ժամանակ:

Ըստ արդարադատություն նախարարության` այդ տեղեկատվությունն անհրաժեշտ է վիճակագրության համար: Ներկայումս ազգության մասին տվյալները երեխայի ծննդյան վկայականում կարող են տեղ գտնել միայն քաղաքացիների ցանկության դեպքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս