Բաժիններ՝

Ռուսաստանցի նախարարն առաջարկում է Հյուսիսային Կովկասը բնակեցնել հայրենադարձներով

Ռուսաստանի տարածքային զարգացման նախարար Իգոր Սլյունյաեւը  հույս ունի Հյուսիսային Կովկասը բնակեցնել արտասահմանից Ռուսաստան վերադառնալ ցանկացող հայրենադարձներով, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:

«Մենք մշակել ենք արտերկրից Ռուսաստան վերադառնալ ցանկացող հայրենակիցների առաջնահերթ բնակեցման հայեցակարգ»,-հայտարարել է  նա:

Նախարարը համոզված է, որ նախաձեռնությունը դրական զարգացում կունենա: Մասնավորապես նշվում է, որ «Ռուսաստան կցանկանային վերադառնալ մոտ 25 մլն պոտենցիալ հայրենակիցներ»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս