Դոլար չի վաճառվել
Այսօր՝ նոյեմբերի 26-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի առքուվաճառք տեղի չի ունեցել։ Դոլարն առաջարկվել է 404.45 դրամով, սակայն պահանջարկի գինը չի գերազանցել 404.1 դրամը։ Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքի գինը կազմում է միջինը 403 դրամ, վաճառքինը՝ 406 դրամ: