Հիվանդ կնոջը և երեխաներին կբուժեն և կվիրահատեն

«168 Ժամ» թերթի նախորդ համարներից մեկում տպագրված «Վրաերթ կատարած վարորդը խելագարվել, այնուհետև՝ կախվել է» վերնագրով հրապարակմանն արձագանքեցին ինչպես շատ անհատ քաղաքացիներ, այնպես էլ՝ ՀՀ Առաջին տիկին Ռիտա Սարգսյանը: Հիշեցնենք, որ հոդվածը Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղի բնակիչ, 4 երեխաների մայր Նաիրայի ընտանիքի մասին էր:

Վերջինիս ամուսինը՝ Վահանն, իր երեք ընկերների հետ, 2012թ. նոյեմբերի 31-ին Աշտարակի խճուղում վրաերթի էր ենթարկվել, որի արդյունքում` մյուս երկու տղաների հետ միասին, տեղում մահացել էր: Չորս անչափահաս երեխաների հոր՝ Վահանի մահից հետո ընտանիքը հայտնվել է սոցիալապես ծանր վիճակում:

Rita SargsyanՆաիրան առողջական լուրջ խնդիրների պատճառով չէր կարողանում երեխաների օրվա հացը վաստակել: Բացի այդ՝ զույգ տղաները նույնպես վիրահատության կարիք ունեին: Վահանը Եղվարդի պոլիկլինիկայում աշխատում էր` որպես ատամնաբույժ, ու շատ երազանքներ ուներ: Հարազատներն ասում էին, որ Վահանն օրինակելի ընտանիք ունի, դաստիարակված երեխաներ, որոնց ճակատագրերը խեղվեցին դժբախտ պատահարից հետո: Նաիրայի ծանոթները դիմել էին մեր խմբագրություն` խնդրելով այս ընտանիքի ծայրահեղ վիճակը ներկայացնել համապատասխան կառույցներին, քանի որ Վահանի մահից հետո նրանք կործանվում են:

Erexa-soc (1)Նաիրան մեզ պատմել էր, որ դիմել էր Առաջին տիկին Ռիտա Սարգսյանին՝ ներկայացնելով ամուսնու մահից հետո ստեղծված իրավիճակն, ու խնդրել աջակցել 460.000 դրամ արժեցող վիրահատության հարցում: Վերջինս մեզ հետ զրույցում ասել էր, որ ՀՀ Առաջին տիկնոջն ուղղած նամակի պատասխանը դեռ չի ստացել: Հրապարակումից անմիջապես հետո մենք տեղեկացանք, որ ՀՀ Առաջին տիկինը Նաիրայի նամակին վաղուց պատասխանել է՝ այն հասցեագրելով ՀՀ Առողջապահության նախարարություն և հանձնարարելով հիվանդ տիկնոջ և երեխաների առողջական խնդիրներով հետևողական զբաղվել: Նախարարությունից, սակայն, Նաիրային այդ մասին չէին տեղեկացրել: Մեր հրապարակումից հետո ՀՀ Առողջապահության նախարարությունից Նաիրային հրավիրել են այնտեղ և խոստացել բոլոր խնդիրները լուծել: Օրեր առաջ Նաիրան մեզ տեղեկացրեց, որ հրավիրել են նախարարություն և ընթացք տվել խնդիրների լուծմանը. «Շատ լավ ընդունեցին, այնուհետև՝ ուղեգրեցին հիվանդանոց: Ինձ հետազոտել են ամենաբարձր մակարդակով և անհրաժեշտ ամեն բան կատարել են: Հիմա պետք է սկսեմ բուժում ստանալ և վիրահատվել: Շատ շնորհակալ եմ նման վերաբերմունքի և արագ արձագանքման համար»:

Կարդացեք նաև

«168 Ժամ»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս