ՕԵԿ պատգամավոր Խաչիկ Հարությունյանը հրաժարվում է մանդատից

ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Խաչիկ Հարությունյանը հրաժարվում է իր մանդատից: Պատճառն այն, որ ՕԵԿ պատգամավորը պատաստվում է անցնել այլ աշխատանքի: Այս մասին խորհրդարանում հայտարարեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը։ Լրագրողների հետ զրույցում ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հավաստիացրեց, թե Խաչիկ Հարությունյանի մանդատից հրաժարվելու պատճառը ոչ թե ՕԵԿ-ում ենթադրյալ տարաձայնություններն են, այլ այն, որ վերջինս նախագահի որոշմամբ կնշանակվի ՀԱՊԿ ակադեմիայի ռեկտոր. «Հայաստանում ձևավորվում է ՀԱՊԿ ակադեմիան, ինքը նախագահի իմացությամբ և որոշմամբ նշանակվում է ՀԱՊԿ ակադեմիայի ռեկտոր»: Իսկ թե ով կփոխարինի ՕԵԿ-ական Խաչիկ Հարությունյանին, Հեղինե Բիշարյանը պատասխանեց. «Ցուցակում ով հերթականությամբ գալիս է, քննակվում է և քաղխորհրդի որոշումը ընդունելուց հետո կտարածենք»:

Տեսանյութեր

Լրահոս