Բաժիններ՝

Հետախուզվողին հայտնաբերեցին Այնթապ գյուղում

Նոյեմբերի 4-ին ոստիկանության Մասիսի բաժնում 1954 թ. ծնված Էլիզբար Հ.-ի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Թմրամիջոցների կամ հոգեներգործուն նյութերի ապօրինի շրջանառությունն առանց դրանք իրացնելու նպատակի):

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ` նա նոյեմբերի 5-ին, ժամը 10.00-ին, Այնթապ գյուղի սկզբնամասից բերման է ենթարկվել ոստիկանության բաժին:

Էլիզբար Հ.-ն ստորագրությամբ բաց է թողնվել:

Կատարվում է քննություն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս