Վարդանիկի «Նոր քաղաքապետարանը»

«ՀԺ»-ը գրում է. Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը իր համար «քաղաքապետարան» է  բացել եւ ներկայումս քաղաքի զարգացման նոր պրոյեկտների վրա է աշխատում։ «ՀԺ»-ի աղբյուրների փոխանցմամբ Ղուկասյանի օբյեկտի անունը «Նոր քաղաքապետարան» է։ Սա կենտրոն է, որ ենթադրաբար, գործում է հասարակական հիմունքներով։ Ըստ «ՀԺ»-ի տեղեկությունների, Ղուկասյանի նախկին թիմակիցներն ամեն օր ժամը 9-ին գալիս են այստեղ աշխատանքի, թռուցքաժողով անում, գնում ընդմիջման եւ մնում մինչեւ աշխատանքային օրվա ավարտը։ Ըստ չճշտված տեղեկությունների «Նոր քաղաքապետարանի» աշխատակիցներն ամսական 50-60 հազար դրամ աշխատավարձ են ստանում։ Աշխատանքից ուշացողներին Ղուկասյանը չի հանդուրժում։ Վարդան Ղուկասյանի խոսնակ Լիլիթ Աղեկյանը «Հայկական Ժամանակի»-ի թղթակցի հարցին ի պատասխան, հերքել է նման «քաղաքապետարանի» գոյությունը, բայց միեւնույն ժամանակ ավելացրել, որ Վարդան Ղուկասյանը հիմա զբադված Է ծրագրերի մշակմամբ հանուն գյումրեցիների։

Կարդացեք «Հայկական Ժամանակի»-ի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս