Թուրքիայում 600.000 մարդ խուսափում է զինծառայությունից. Էրդողան
Թուրքական Yeni Şafak թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ այսօր զինծառայության ժամկետը Թուրքիայում 15 ամսից նվազեց մինչև 12 ամսվա: Դա տեղի է ունեցել տվյալ ուղղումը Պաշտոնաթերթում հրապարակվելուց հետո:
Էրդողանի խոսքերով՝ զինծառայության ժամկետի կրճատումն իրականացվել է այն ավելի արդյունավետ դարձնելու նպատակով: Էրդողանն ընդգծել է, որ երկրում ավելի քան 600.000 մարդ խուսափում է զինծառայությունից՝ հավելելով, որ Գլխավոր շտաբն ու իշխանություններն ամեն ինչ անում են՝ նրանց բանակ ուղարկելու համար:
Զինծառայության ժամկետի կրճատման արդյունքում վաղաժամ զորացրվելու է 280.000 զինծառայող: Առաջին փուլում, որը կսկսվի 2014 թվականի գարնանը, կզորացրվի 70.000 զինծառայող: