Իրաքի արտգործնախարարը գալիս է Թուրքիա

Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Իրաքի արտգործնախարար Հոշիյար Զիբարին հոկտեմբերի 25-ին ժամանելու է Թուրքիա: Այցի ընթացքում քննարկվելու են երկկողմանի համագործակցությանն առնչվող հարցեր, Սիրիական ճգնաժամը, տնտեսական ու տարածաշրջանային հարցեր:

Արդեն մեկ տարուց ավելի է, ինչ Թուրքիայի ու Իրաքի փոխհարաբերություններում նկատվում է լարվածություն: Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիքին հայտարարել է, որ Թուրքիան տարածաշրջանի բոլոր երկրների համար վերածվում է թշնամու՝ կապված տարածաշրջանում գերիշխող դիրք գրավելու ձգտման և հարևան երկրների ներքին գործերին միջամտելու փորձերի հետ:

Ի պատասխան՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ Իրաքը նախ պետք է լուծի իր ներքին հարցերը և հետո նոր հարևան երկրին մեղադրի թշնամության մեջ:

Տեսանյութեր

Լրահոս