Սիրիայի քրդական կուսակցությունները միավորվում են
Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի քրդական կուսակցությունները միավորվում են «Քրդերի սիրիական ժողովրդավարական կուսակցության» մեջ:
Վերջինիս կազմի մեջ է մտել 4 կուսակցություն. «Քուրդ դեմոկրատների կուսակցությունը», «Ազադի կուսակցությունները» (դրանցից մեկը գլխավորում է Մուսթաֆա Ջուման, իսկ մյուսը՝ Մուսթաֆա Օսոն) և «Քրդերի միասնության կուսակցությունը»:
Նշվում է, որ այդ կուսակցություններն ունեն 60-ամյա պատմություն: Ընդգծվում է, որ քրդական «Դեմոկրատական միություն» կուսակցությունը (PYD), որին համարում են «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) սիրիական թև, ոչ թե քաղաքական ուժ ու խաղացող է, այլ ռազմական ուժ է: