Բաշար Ասադը կատակել է, որ Խաղաղության Նոբելյան մրցանակը պետք է շնորհեին իրեն
Լիբանանյան Al-Akhbar թերթի փոխանցմամբ՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը, որին մեղադրում են խաղաղ բնակչության դեմ քիմիական զենք կիրառելու մեջ, կատակել է, թե Խաղաղության Նոբելյան մրցանակը պետք է շնորհեին հենց իրեն:
Ասադը նման կերպ է մեկնաբանել հեղինակավոր այդ մրցանակը Քիմիական զենքն արգելող կազմակերպությանը շնորհելը, որի օգնությամբ հաջողվել է համաձայնության հասնել Սիրիայի քիմիական զենքի ոչնչացման հարցում. «Այդ պարգևը պետք է տային ինձ»:
Ապա նա լրջորեն նկատել է, որ Սիրիան համաձայնվել է հրաժարվել քիմիական զենքից՝ ամերիկյան ներխուժումից ձերբազատվելու համար: Ասադն ընդգծել է, որ արաբական մի շարք երկրներ, որոնք տրամադրված էին Սիրիայի դեմ, իրենց պահել են ավելի պակաս արժանավայել, քան արևմտյան երկրները: