Թուրքիայի զինված ուժերում ստեղծվել է կիբեր հանցագործության դեմ պայքարի ստորաբաժանում
Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի տրանսպորտի, կապի ու նավագնացության նախարար Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ Թուրքիայի զինված ուժերում ստեղծվել է կիբեր հանցագործության դեմ պայքարի ստորաբաժանում (SOME):
Նախարարի խոսքերով՝ վերջին տարիներին կիբեր հանցագործությունը դարձել է Թուրքիայում ամենաշատ քննարկվող հարցը և գնահատվում է որպես երկրի անվտանգության համար իրական սպառնալիք: Նա հավելել է, որ նախարարությունը մշակում է կիբեր հանցագործության դեմ պայքարի վերաբերյալ նոր օրինագիծ:
Նա հիշեցրել է, որ ցայժմ կիբեր անվտանգության ուղղվածությամբ անցկացվել է երկու վարժանք, իսկ 2014 թվականի փետրվարին պլանավորված է միջազգային մասշտաբային զորավարժություն՝ ընդգծելով, որ Թուրքիայի զինված ուժերը ՆԱՏՕ-ի շրջանակներում հիմնել են կիբեր անվտանգության հրամանատարություն: