ՆԱՏՕ-ն ակնդետ հետևելու է Վրաստանի առաջիկա ընտրությունների ընթացքին. Ջեյմս Ափաթուրայ

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Հարավային Կովկասում ու Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն ակնդետ հետևելու է Վրաստանի առաջիկա ընտրությունների ընթացքին:

Ափաթուրայը հավելել է, որ ՆԱՏՕ-ն սերտորեն կհամագործակցի վրաց ժողովրդի ընտրյալի հետ. «Մենք շատ ուշադիր հետևում ենք գործընթացներին: Նախագահական կամպանիայի ընթացքում չի լինի մեր կողմից որևէ միջամտություն:

Դա կլինի Վրաստանի ընտրությունը, վրաց ժողովրդի ընտրությունը: Մենք շատ սերտորեն կհամագործակցենք նրա հետ, ում կընտրեն Վրաստանում: ՆԱՏՕ-ին անդամակցելու համար Վրաստանում պետք է ավանդույթ դառնա ժողովրդավարական ընտրությունների անցկացումը»:

Վրաստանում նախագահական ընտրություններն անցկացվելու են այս տարվա հոկտեմբերի 27-ին:

Տեսանյութեր

Լրահոս