Բաժիններ՝

Ոստիկանության ավագ սերժանտը վրաերթի է ենթարկել 63-ամյա կնոջ. վերջինս հիվանդանոցի ճանապարհին մահացել է

shamshyan.com-փոխանցմամբ՝ այսօր՝ հոկտեմբերի 4-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 14:40-ի սահմաններում Նուբարաշենի խճուղու բնակիչ, 22-ամյա Անդրանիկ Գևորգյանը իր կողմից վարած BMW մակնիշի 35 DՏ 365 համարանիշի ավտոմեքենայով, Տիգան Մեծի պողոտայի թիվ 76 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել Գյումրի քաղաքի բնակիչ 63-ամյա Սուսաննա Բարսեղյանին:

Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է 1-03 շտապ օգնության ծառայություն և օգնել է, որպեսզի վրաերթի ենթարկվածը տեղափոխվի հիվանդանոց: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին վրաերթի ենթարկվածը մահացել է:

Վարորդ Ա. Գևորգյանն աշխատում է ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդում, կոչումով ավագ սերժանտ է:

Մանրամասները կարդացեք այստեղ՝

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս