Բաժիններ՝

Վրաստանի խորհրդարանը մեկ ամսով դադարեցնում է աշխատանքները՝ կապված նախագահական ընտրությունների հետ

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի խորհրդարանն այսօր անցկացնելու է իր վերջին նիստը, ինչից հետո մեկ ամսով դադարեցնելու է իր աշխատանքները: Այդ մասին որոշումն ընդունվել է խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլիի և խորհրդարանական մեծամասնության անդամների միջև անցկացված խորհրդակցություններից հետո:

Ուսուպաշվիլին հայտարարել է, որ խորհրդարանն ունի իր աշխատանքները դադարեցնելու իրավունք, երբ երկրում անցկացվում են նախագահական ընտրություններ: Դրա հետ մեկտեղ նա ընդգծել է, որ այդ ընդմիջումը չպետք է տևի մեկ ամսից ավելի:

Խորհրդարանի աշխատանքների դադարեցումից հետո պատգամավորները հնարավորություն կստանան ակտիվորեն ներառվել իրենց նախագահի թեկնածուների նախընտրական կամպանիայում:

Վրաստանում նախագահական ընտրություններն անցկացվելու են հոկտեմբերի 27-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս