Վանի նահանգում հայտնաբերվել է եղբայրական գերեզմանոց, որը կարող է պատկանել հայերին
Ստամբուլի հայկական «Ակոս» թերթի փոխանցմամբ՝ Վանի նահանգի Գևաշ շրջանի գյուղերից մեկում դեռևս նախորդ տարի մեկնարկել են դպրոցի կառուցման աշխատանքներ, որոնց ժամանակ էլ հայտնաբերվել են մարդկային ոսկորներ: Խոսքը գնում է եղբայրական գերեզմանի հայտնաբերման մասին:
Ենթադրվում է, որ այդ ոսկորները պատկանում է հայերին: Չնայած այդ ոսկորների հայտնաբերմանը, տեղի չինովնիկները ոչինչ չեն ձեռնարկում՝ դրանք հողին հանձնելու համար: Դրա հետևանքով երեխաները շարունակում են դպրոց հաճախելիս ականատես լինել նման տեսարանի, ինչը ճնշում և վախեցնում է նրանց:
Եղբայրական գերեզմանոցը գտնվում է դպրոցից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա: Տեղի գյուղացիները պահանջում են հետազոտություն անցկացնել՝ ընդգծելով, որ ո՛չ իսլամում, ո՛չ քրիստոնեությունում, ո՛չ էլ հուդայականությունում ընդունված չէ մարդկանց հուղարկավորել նման ձևով: